Այսպիսով` վերջ:
Ավարտվեց նաև վերջին կլասիկոն, ապահովելով Բարսելոնային Լոնդոնի ուղեգիր:Երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով առավելության հասած Բարսելոնան կխաղա եզրափակչում:
Այս խաղը նույնպես ընթացավ բարձր մակարդակով և լի էր շատ գեղեցիկ պահերով: Չեմ կարող պարզապես չնշել Կասիլիասի հիանալի խաղը, նա փրկեց իր թիմին մի քանի անգամ կատարելով հիանալի սեյվեր:
Ռեալի համար դժվար խաղ էր, հաշվի առնելով, որ 2 առանցքային ֆուտբոլիստներ` Պեպեն և Սերխիո Ռամոսը, որակազրկված էին: Camp Nou չէր ժամանել նաև Ժոզե Մոուրինյոն, ով որակազրկման պատճառով դիտել էր խաղը հյուրանոցի իր համարից:
Առաջին խաղակեսը ընթացավ Բարսելոնայի տարածքային և գնդակին տիրելու առավելություններով, բայց առանց գոլերի: Երկրորոդ խաղակեսում պայքարը սրվեց, իսկ Պեդրոի գեղեցիկ գոլից հետո երկու կողմերն էլ ակտիվացան: Ռեալին հաջողվեց վերականգնել հավասարությունը, երբ 64-րդ րոպեին Դի Մարիայի վճռական խաղի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Մարսելոն: Չնայած, որ երկու թիմերն էլ մեկական անգամ ստիպված եղան վերսկսել խաղը կենտրոնից, երկրորդ խաղակեսի երկրորդ մասը ընթացավ Բարսելոնայի բացահայտ առավելությամբ և Ռեալի կողմից կոպիտ խաղով:Պետք է նշել նաև Աբիդալի երկու ամիս առաջ կատարված վիրահատությունից հետո նրա խաղադաշտ դուրս գալու մասին: Շնորհավոր Աբիդալ, քեզ քաջ աողջություն:
Այսպիսով` խաղը ավարտվեց 1:1, Բարսելոնան եզրափակչում է, իսկ Ռոնալդոն վերադառնում է տուն կրկին անգամ առանց գոլ խփելու Camp Nou մարզադաշտում:
Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին, Լոնդոնի Wembley ստադիոնում: Բարսելոնայի մրցակիցը կլինի Շալկե 04-Մանչեստր Յունայթեդ զույգի հաղթողը, ով պարզ կդառնա վաղը երեկոյան:Ամենայն հավանականությամբ կկրկնվի 2009 թվականին Հռոմում կայացած ֆինալը` Բարսելոնայի և Մանչեստրի միջև, հաշվի առնելով, որ Շալկեն իր դաշտում պարտվել է մրցակցին 2:0 հաշվով: Համենայն դեպս, մեզ սպասվում է բարձրակարգ ֆուտբոլ գրանդ ակումբների մասնակցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий