Արդեն մայիս ամիս է և սկսել է բոլոր ուսանողներին այդքան ծանոթ չարաբաստիկ քննաշրջան կոչվածը: Լինելով արդեն 3 տարի ուսանող և ունենալով բավականին փորձ 5 քննաշրջանների մասնակցելուց հետո, որոշակի վստահությամբ և թեթևությամբ ներկայանում ենք ստւգարքի, ընդ որում ոչ մասնագիտական առարկայից:
Հաշվի առնելով այն փաստը, որ ստուգարքի օրը փոխվել էր դասախոսի առողջական խնդիրների պատճառով, որոշելով ավելորդ չմեծացնել լարվածությունը, պատասխանում եմ առաջինը: Պատասխանելով նախորոք տրված տոմսի հարցերին և բարձր գնահատականի համար հավելյալ հարցերի պատասխանելուց հետո, ինձ տեղեկացնում են, որ ես չեմ կարող ստանալ մեր ԲՈՒՀ-ին համապատասխան առավելագույն գնահատականը, քանի որ ըստ ռեկտորի որոշման (որը որ բացարձակ ոչ մի տեղ նշված չէ) առավելագույն (20) գնահատական կարող են ուսանողները ստանալ միայն տվյալ ամբիոնի վարիչի ներկայությամբ պատասխանելու դեպքում:
Որոշում եմ կայացնում, որ իմ գիտելքիները բավարար են իմ ցանկացած գնահատականի համար և որոշում ես սպասել մինչ դասախոսը ավարտի իր ստուգարքը և դիմենք տվյալ ամբոնի վարիչին:
Մի քանի ժամ լարված սպասելու արդյունքում պարզվում է, որ անհրաժեշտ է կրկին պատասխանել, ընդ որում գրավոր և ավելին` նոր մի տեստի, որը դեռ նոր պետք է կազմվի: Տվյալ ամբիոնի վարիչի խոսքերի համաձայն` առավելագույն գնահատական պետք է ստանան միայն այն ուսանողները, որոնք արտակարգ դեպք են և ավելին` առավելագույն գնահատական ստանալու համար անհրաժեշտ է տվյալ առարկայից որևէ գիտական աշխատանքի թողարկում (այսպիսի բան նախատեսված չէ ոչ մեր երկրի ոչ տվյալ ԲՈՒՀ-ի կանոնակրգերում և օրենքներում): Մի քանի ժամ սպասելու և "պայքարելու" արդյունքում ես չեմ ստանում իմ ցանկացած առավելագույն գնահատականը, ելնելով օրենքներից կամ ռեկտորի որոշումներից:
Մի կողմ թողնելով հոգնածությունը, լարվածությունը և հիաստափությունը, որոշում եմ մանրակրկիթ ուսումնասիրել "Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենքը ", որում ի զարմանս ինձ չկա տեղեկություն գնահատման վերաբերյալ` դա կախված է տվյալ ԲՈՒՀ-ի կանոնկարգից: Ապա դիմենք մեր ԲՈւՀ-ին: Ընթերցում եմ նաև մեր ԲՈՒՀ-ի ռեկտորի բոլոր որոշումները, համալսարանի կանոնակարգը ինչպես նաև բոլոր տարբեր որոշումները և հրամանները որոնք գործում են մեր համալսարանի ուսանողների համար: Բոլոր այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, համողվում եմ, որ գույություն չունի ոչ մի կետ մեր համալսարանի կանոնակարգում ըստ որի ուսանողը պետք է գերազանց գնահատական ստանա տվյալ ամբիոնի վարիչ ներկայությամբ:Ինչպես նաև ոչ մի որոշում չեմ գտնում ըստ որի առավելագույն գանահատական կարող է ստանալ այն ուսանողը, ով որ գրել է գիտական աշխատանք տվյալ առարկայից:
Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր նմանությունները իրադարձությունների և անձանց հետ լիովին պատահական է, պարզապես կդիմեմ իմ այն համակուրսեցիներին, ովքեր նույնպես մասնակից և տուժող եղան այդ իրավիճակից`
իմ սպեկուլյանտ համակուրսեցիներ, ձգտելով ստանալ հնարավորինս առավելագույն գնահատական ոչ մասնագիտական, բավականին հեշտ առարկայից, մենք ոչ մի սխալ չենք գործել, ավելին` ոտնահարվել են մեր իրավունքները, և բոլոր նրանք ովքեր "հավես կունենան" շարունակելու այս պայքարը (եթե այդպիսի որևէ մեկը գտնվի) կօգնեն մեջ բերելով`
Բողոքարկման կարգի վերաբերյալ 2.2 կետի համաձայն` տվյալ ԲՈՒՀ-ի ցանկացած ուսանող իրավունք ունի բողոքարկել իր քնության, ստուգարքի կամ ատեստացիայի արդյունքը տվյալ օրից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քնութունը/ստուգարքը եղել է բանավոր, ապա հանձնաժողովը տվյալ ուսանողի գիտելիքները ստուգում է առարկայի ողջ ծավալով, ֆակուլտետային ժողովի ներկայությամբ:
Բողոքարկման կարգի վերաբերյալ 1.6 կետի համաձայն` ֆակուլտետային ժողովի մեջ ներառվում են`
-համապատասխան ֆակուլտետի դեկան
-համապատասխան ամբիոնի վարիչ
-կրթական բարեփոխումների վարչության ներկայացուցիչ
-քննող դասախոս` խորհրդատվական ձայնի իրավունքով
-համապատասխան ֆակուլտետի ուս.խորհրդի նախագահ
Հաստատված է ***** պետական համալսարանի գիտխորհրդի 31 օգոստոսի 2007 թ. նիստում: Արձանագրություն թիվ 9/5:
Մնացած ինֆորմացիան կթողնեմ առանց մեկնաբանության, ձգտելով պահպանել ամուր նյարդային համակարգս և խուսափելով ավելոդ լարվածությունից: Եվ ի վերջո չմոռանանք` քննաշրջան է և մենք առջևում ունենք դեռ 5 քնություն: Հաջողություն բոլորին: Իմացեք ձեր իրավունքները!!!