суббота, 8 октября 2011 г.

Հայկական ֆուտբոլի իրական երազը


Կրկին ողջ Հայաստանում տիրում էր ֆուտբոլային տրամադրություն
Կրկին ողջ Երևանը պատված էր եռագույններով
Կրկին բոլորի շուրթերին սառել էր <<հաղթանակ>> բառը:
Նորից նախաֆուտբոլային երթեր, տոնական վառ տրամադրություն
Նորից լեփ-լեցուն մարզադաշտ, անթիվ եռագույններ
Նորից մեկ ցանկություն` հաղթանակ
Եվ ահա սկսվեց այդքան սպասված խաղը:

Հայաստանի հավաքականի հերոսները 90 րոպե շարունակ ցույց տվեցին ողջ աշխարհին,
որ հայն էլ ֆուտբոլ խաղալ գիտի,
որ հայն էլ հաղթանակի համը գիտի,
որ հայն էլ պայքարել գիտի,
որ հայն էլ թիմային ոքի ունի,
որ հայն էլ երկրպագել գիտի....
Մեր ֆուտբոլիստները ոչ միայն հաղթեցին, նրանք
ավելի վառ դարձրեցին ամեն հայի երազանքը` Ուկրայնան 2012-ին
ավելի մոտեցրեցին ամեն հայի բարձրակարգ ֆուտբոլի
ստիպեցին 15000 և ավելի հայի 90 րոպե երգել
ստիպեցին մի ողջ ազգի ֆուտբոլով ապրել
ստիպեցին ողջ աշխարհին հայի մասին խոսել
ստիպեցին ամեն հայի իր մեջ թաքուն հավատալ...
Եվ մենք հավատում ենք...

Հավատում ենք, որ կարող ենք հաղթել
Հավատում ենք, որ կարող ենք խաղալ
Հավատում ենք, որ կարող ենք երկրպագել
Հավատում ենք, որ կարող ենք ֆուտբոլով ապրել
Եվ կարող ենք...

Քանի որ ունենք ՄԵԾ ֆուտբոլիստներ
Քանի որ ունենք հաղթական ոգով հայեր
Քանի որ ունենք մեծ հավատ ու ցանկություն...
Ցանկություն ապացուցելու ով ենք ՄԵՆՔ
Ցանկություն ապացուցելու, որ իզուր չի ասվել`
ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈՒՄ...

Դե ուրեմն` ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ..
Մենք հավատում ենք
Մենք սպասում ենք
Մենք երկրպագում ենք
Մենք հիանում ենք

Եվ ինչ էլ լինի 3 օրից մենք կցնծանք,
Քանի որ ցնծալու առիթ ունենք`
Մի հզոր հավաքական ունենք...

вторник, 20 сентября 2011 г.

Ազատ, անկախ ՀԱՅԱՍՏԱՆ...

Անկախություն...
Մի բառ, որին երկար էինք սպասել
Մի բառ, որի համար շատ էինք  պայքարել
Մի բառ, հանուն որի շատ էինք տառապել
Մի բառ, որով շատ երկար էին ապրել...


Ազատություն...
Մի բառ, որ մեր ազգի հիմն էր դարձել
Մի բառ, որ մեր կյանքն էր իմաստավորել
Մի բառ, որի մասին շատերն էին խոսել
Մի բառ, որը հայի համար էր ստեղծվել...



1991թ. սեպտեմբերի 21...
Մի օր, որին տենչցել մի բուռ ժողովուրդ
Մի օր, որին շունչը պահած սպասել է մի հզոր ազգ
Մի օր, որը փոխեց հայի կյանքը
Մի օր, որը դարձավ մի մեծ տոն...


Եվ հիմա, 20 տարի անց մենք տոնում ենք Ազատ, Անկախ Հայաստանի ծնունդը և վերհիշում ենք մի մեծ գրողի խոսքեր`
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։



Տոնդ շնորհավոր ազգ իմ հայրենի,
Տոնդ շնորհավոր իմ Հայրենիք!!!!

пятница, 29 июля 2011 г.

Ինչպես ճիշտ հանգստանալ

Ահա նորից ամառ է և նորից բոլորիս անհանգստացնում է նույն հարցը` որտեղ հանգստանալ:
Քանի որ բազմաթիվ նյութեր կան տեղադրած Հայաստանում հանգստանալու վայրերի, գների, առավելությունների և թերությունների մասին, ես պարզապես կամփոփեմ:
 Քանի որ սրտիս շատ մոտիկ եմ ընդունել  "Աջակցենք Հայրենական արտադրանքին" կոչը, չցանկացա դուրս գալ Հայաստանի սահմաններից հանգստանալու նպատակով և որոշեցի շարունակել ուսումնասիրել Հայաստանում հանգստյան վայրերը, որպեսզի գտնեմ մատչելի տարբերակ:Այսպիսով` որոնման արդյունքները հետևյալն են`
կարելի է հանգստանալ Սևանում, ոչ լյուքս և մեծ հյուրանոցներում, այլ որևէ պանսիոնում կամ տնակներում, բավականին գումար խնայելով:Այդ դեպքում պետք է հաշվի առնել մի քանի կետ լավագույն հանգիստ ապահովելու նպատակով`

1. Շատ կարևոր է նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ձևը, պետք է`
-հաշվի առնել անսպասելի իրավիճակներ տհաճ անակնկալներից խուսափելու համար (անսպասելի հյուրեր, նախատեսվածից ավելի երկար մնալ, եղանակի փոփոխություն...)
-ճշգիրտ հաշվարկ կատարել ծախսերի վերաբերյալ, չմոռանալով ոչ մի մանրուք, դրա համար կարելի է նույն հաշվարկը կատարել տարբեր մարդկանց կողմից համեմատության նպատակով


2.Կարևոր է նույնպես մեկնման պահը, պետք է`
-ամենինչ նախորոք պատրաստել "ափալ-թափալ" մեկնելուց խուսափելու համար
-նախորոք հաշվի առնել բոլորի ճաշակները երաժշտության վերաբերյալ
-չմոռանալ բարձր տրամադրությունը

 3.Մեծ դեր է խաղում միջավայրը, պետք է`

-հանգստանալու մեկնել ՀԱՃԵԼԻ, մոտիկ մարդկանց հետ
-հաշվի առնել, որ ցանկություն կարող է առաջանալ տարբեր խաղեր խաղալու համար
-մոռանալ բջջային հեռախոս, համակարգիչ, ինտերնետ հասկացությունների մասին գոնե մեկ շաբաթով

Այսպիսով, հանգիստը Սևանում կազմակերպելու համար անհրաժեշտ է`
-լավ միջավայր (կամպանիա)
- ուտելիք
-ազատ ժամանակը վատնելու համար համապատասխան միջոցներ` խաղեր
-բարձր տրամադրություն
-մոռանալ խանգառող իրերը
-ամենակարևորը գրեթե` ֆոտոապարատ
-լավ երաժշտություն ճանապարհի համար
-համապատասխան հագուստ և պարագաներ
-ստատուս facebook/odnoklassniki -ում

Այսպիսով` արդեն ունեք անհրաժեշտ ցուցակը և քայլերը, ձեզ հաճելի հանգիստ:Իսկ ես հենց նոր ձեռք բերածս փորձը կօգտագործեմ ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար:

четверг, 23 июня 2011 г.

Ամփոփում


Այսպիսով` վերջ.
 6 սեմեստր, 3 տարի, 31 քնություն, 14 ստուգարք, 1 կուրսային աշխատանք և անցում վերջին` 4րդ կուրս:
Խուսափելով հետագա տհաճ խոսակցություններից և սխալ արտահայտություններից, զերծ կմնամ եզրակացություններ անելուց և կարծիքներ արտահայտելուց: Պարզապես  ինձ թույլ կտամ մի քանի խորհուրդ`



      -Խորհուրդներ ապագա ուսանողներին
1. համալսարանում գնահատվում է ոչ միայն գիտելիքը, այլ նաև ցանկացած այլ բան
2. լավ գնահատական ստանալու համար բավարար չէ միայն սովորել, պետք է ապահովել բարենպաստ այլ պայմաններ
3. հնարավոր են անարդարության դեպքեր, մի մտածեք` ձեր մեջ չի պատճառը, դա է կարգը

      -Խորհուրդներ ներկայիս ուսանողներին
1. քննաշրջանի ժամանակ խուսափեք ստրեսից և լարվածությունից
2. ցածր գնահատական ստանալ դա դեռ չի նշանակում քիչ գիտելիք կամ անտիպատիա
3. մի մոռացեք ինչ եք մտածել ուսանողական տարիներին չէ, որ դուք եք ապագա դասախոսները




      -Խորհուրդներ նախկին ուսանողներին
1. պետք չէ  <<մուռ պահել>>  ձեր ուսանողական տարիներից, ներկայիս ուսանողները մեղավոր չեն ձեր հանդեպ անարդարություններում
2. քնություն վերցնելուց  պարտադիր է  հաշվի առնել ուսանողի գիտելիքները
3. մի ստիպեք, որ ուսանողները լարվեն ձեր դեմ, հնարավոր է նրանք լինեն ձեր ապագա աշխատակիցները

пятница, 27 мая 2011 г.

Բողոքի ձայն...


  Արդեն մայիս ամիս է և սկսել է բոլոր ուսանողներին այդքան ծանոթ չարաբաստիկ քննաշրջան կոչվածը: Լինելով արդեն 3 տարի ուսանող և ունենալով բավականին փորձ 5 քննաշրջանների մասնակցելուց հետո, որոշակի վստահությամբ և թեթևությամբ ներկայանում ենք ստւգարքի, ընդ որում ոչ մասնագիտական առարկայից:
  Հաշվի առնելով այն փաստը, որ ստուգարքի օրը փոխվել էր դասախոսի առողջական խնդիրների պատճառով, որոշելով ավելորդ չմեծացնել լարվածությունը, պատասխանում եմ առաջինը: Պատասխանելով նախորոք տրված տոմսի հարցերին և բարձր գնահատականի համար հավելյալ հարցերի պատասխանելուց հետո, ինձ տեղեկացնում են, որ ես չեմ կարող ստանալ մեր ԲՈՒՀ-ին համապատասխան առավելագույն գնահատականը, քանի որ ըստ ռեկտորի որոշման (որը որ բացարձակ ոչ մի տեղ նշված չէ) առավելագույն (20) գնահատական կարող են ուսանողները ստանալ միայն տվյալ ամբիոնի վարիչի ներկայությամբ պատասխանելու դեպքում:
    Որոշում եմ կայացնում, որ իմ գիտելքիները բավարար են իմ ցանկացած գնահատականի համար և որոշում ես սպասել մինչ դասախոսը ավարտի իր ստուգարքը և դիմենք տվյալ ամբոնի վարիչին:
   Մի քանի ժամ լարված սպասելու արդյունքում պարզվում է, որ անհրաժեշտ է կրկին պատասխանել, ընդ որում գրավոր և ավելին` նոր մի տեստի, որը դեռ նոր պետք է կազմվի: Տվյալ ամբիոնի վարիչի խոսքերի համաձայն` առավելագույն գնահատական պետք է ստանան միայն այն ուսանողները, որոնք արտակարգ դեպք են և ավելին` առավելագույն գնահատական ստանալու համար անհրաժեշտ է տվյալ առարկայից որևէ գիտական աշխատանքի թողարկում (այսպիսի բան նախատեսված չէ ոչ մեր երկրի ոչ տվյալ ԲՈՒՀ-ի կանոնակրգերում և օրենքներում): Մի քանի ժամ սպասելու և "պայքարելու" արդյունքում ես չեմ ստանում իմ ցանկացած առավելագույն գնահատականը, ելնելով օրենքներից կամ ռեկտորի որոշումներից:
   
   Մի կողմ թողնելով հոգնածությունը, լարվածությունը և հիաստափությունը, որոշում եմ մանրակրկիթ ուսումնասիրել "Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենքը ", որում ի զարմանս ինձ չկա տեղեկություն գնահատման վերաբերյալ` դա կախված է տվյալ ԲՈՒՀ-ի կանոնկարգից: Ապա դիմենք մեր ԲՈւՀ-ին: Ընթերցում եմ նաև մեր ԲՈՒՀ-ի ռեկտորի բոլոր  որոշումները, համալսարանի կանոնակարգը ինչպես նաև բոլոր տարբեր որոշումները և հրամանները որոնք գործում են մեր համալսարանի ուսանողների համար: Բոլոր այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, համողվում եմ, որ գույություն չունի ոչ մի կետ մեր համալսարանի կանոնակարգում ըստ որի ուսանողը պետք է գերազանց գնահատական ստանա տվյալ ամբիոնի վարիչ ներկայությամբ:Ինչպես նաև ոչ մի որոշում չեմ գտնում ըստ որի առավելագույն գանահատական կարող է ստանալ այն ուսանողը, ով որ գրել է գիտական աշխատանք տվյալ առարկայից:
  Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր նմանությունները իրադարձությունների և անձանց հետ լիովին պատահական է, պարզապես կդիմեմ իմ այն համակուրսեցիներին, ովքեր նույնպես մասնակից և տուժող եղան այդ իրավիճակից`
 իմ սպեկուլյանտ համակուրսեցիներ, ձգտելով ստանալ հնարավորինս առավելագույն գնահատական ոչ մասնագիտական, բավականին հեշտ առարկայից, մենք ոչ մի սխալ չենք գործել, ավելին` ոտնահարվել են մեր իրավունքները, և բոլոր նրանք ովքեր "հավես կունենան" շարունակելու այս պայքարը (եթե այդպիսի որևէ մեկը գտնվի) կօգնեն մեջ բերելով`

     Բողոքարկման կարգի վերաբերյալ 2.2 կետի համաձայն` տվյալ ԲՈՒՀ-ի ցանկացած ուսանող իրավունք ունի բողոքարկել իր քնության, ստուգարքի կամ ատեստացիայի արդյունքը տվյալ օրից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քնութունը/ստուգարքը եղել է բանավոր, ապա հանձնաժողովը տվյալ ուսանողի գիտելիքները ստուգում է առարկայի ողջ ծավալով, ֆակուլտետային ժողովի ներկայությամբ:
    Բողոքարկման կարգի վերաբերյալ 1.6 կետի համաձայն` ֆակուլտետային ժողովի մեջ ներառվում են`
-համապատասխան ֆակուլտետի դեկան
-համապատասխան ամբիոնի վարիչ
-կրթական բարեփոխումների վարչության ներկայացուցիչ
-քննող դասախոս` խորհրդատվական ձայնի իրավունքով
-համապատասխան ֆակուլտետի ուս.խորհրդի նախագահ

         Հաստատված է *****  պետական համալսարանի գիտխորհրդի 31 օգոստոսի 2007 թ. նիստում: Արձանագրություն թիվ 9/5:

Մնացած ինֆորմացիան կթողնեմ առանց մեկնաբանության, ձգտելով պահպանել ամուր նյարդային համակարգս և խուսափելով ավելոդ լարվածությունից: Եվ ի վերջո չմոռանանք` քննաշրջան է և մենք առջևում ունենք դեռ 5 քնություն: Հաջողություն բոլորին: Իմացեք ձեր իրավունքները!!!

вторник, 3 мая 2011 г.

El Clasico N4...Խաղից հետո...

Այսպիսով` վերջ:
Ավարտվեց նաև վերջին կլասիկոն, ապահովելով Բարսելոնային Լոնդոնի ուղեգիր:Երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով առավելության հասած Բարսելոնան կխաղա եզրափակչում:
Այս խաղը նույնպես ընթացավ բարձր մակարդակով և լի էր շատ գեղեցիկ պահերով: Չեմ կարող պարզապես չնշել Կասիլիասի հիանալի խաղը, նա փրկեց իր թիմին մի քանի անգամ կատարելով հիանալի սեյվեր:
Ռեալի համար դժվար խաղ էր, հաշվի առնելով, որ 2 առանցքային ֆուտբոլիստներ` Պեպեն և Սերխիո Ռամոսը, որակազրկված էին: Camp Nou չէր ժամանել նաև Ժոզե Մոուրինյոն, ով որակազրկման պատճառով դիտել էր խաղը հյուրանոցի իր համարից:
Առաջին խաղակեսը ընթացավ Բարսելոնայի տարածքային և գնդակին տիրելու առավելություններով, բայց առանց գոլերի: Երկրորոդ խաղակեսում պայքարը սրվեց, իսկ Պեդրոի գեղեցիկ գոլից հետո երկու կողմերն էլ ակտիվացան: Ռեալին հաջողվեց  վերականգնել հավասարությունը, երբ 64-րդ րոպեին Դի Մարիայի վճռական խաղի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Մարսելոն: Չնայած, որ երկու թիմերն էլ մեկական անգամ ստիպված եղան վերսկսել խաղը կենտրոնից, երկրորդ խաղակեսի երկրորդ մասը ընթացավ Բարսելոնայի բացահայտ առավելությամբ և Ռեալի կողմից կոպիտ խաղով:Պետք է նշել նաև Աբիդալի  երկու ամիս առաջ կատարված վիրահատությունից հետո նրա խաղադաշտ դուրս գալու մասին: Շնորհավոր Աբիդալ, քեզ քաջ աողջություն:
Այսպիսով` խաղը ավարտվեց 1:1, Բարսելոնան եզրափակչում է, իսկ Ռոնալդոն վերադառնում է տուն կրկին անգամ առանց գոլ խփելու Camp Nou մարզադաշտում:
Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին, Լոնդոնի Wembley ստադիոնում: Բարսելոնայի մրցակիցը կլինի Շալկե 04-Մանչեստր Յունայթեդ զույգի հաղթողը, ով պարզ կդառնա վաղը երեկոյան:Ամենայն հավանականությամբ կկրկնվի 2009 թվականին Հռոմում կայացած ֆինալը` Բարսելոնայի և Մանչեստրի միջև, հաշվի առնելով, որ Շալկեն իր դաշտում պարտվել է մրցակցին 2:0 հաշվով: Համենայն դեպս, մեզ սպասվում է բարձրակարգ ֆուտբոլ գրանդ ակումբների մասնակցությամբ: 

среда, 27 апреля 2011 г.

El Clasico N3...Խաղից հետո...

2011թվականի ապրիլին տեղի ունեցող "Super Classico"  սերիալի 3րդ մասը ընթացավ ուժեղ կրքերով լի պայքարում...
Անգամ մինչև խաղի մեկնարկը կրքերը թեժանում էին մարզիչների միջև, ովքեր տարբեր ձևով իրար վարկաբեկում էին մամուլի ասուլիսներում:Խաղի սկիզբը արձանագրելու պահից սկսած դիտեցինք շատ տարբեր, շատ թեժ խաղ...Դիտեցինք պարզապես El Clasico...
Ամեն ինչ ավելի լրջացավ առաջին խաղակեսի ավարտի ժամանակ, երբ անվտանգության աշխատակիցները ստիպված եղան խառնվել, արդեն ծեծկռտուքի վերածված իրավիճակը շտկելու համար: Ընդմիջման շեմին կարմիր քարտի արժանացավ Բարսելոնայի պահեստային դարպասապահ Պինտոն, ինչը կարելի էր ենթադրել կհանգստացնի խաղացողների նյարդերը:
    Չնայաց, որ ընդմիջումից հետո Ռեալը փորձեց ինչ-որ դիրքային գրոհներ կազմակերպել և ստիպել Վալդեսին մտնել խաղի մեջ, բայց դա տևեց շատ քիչ:Խաղից հեռացվեց Պեպեն` Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, ինչը առաջացրեց ոչ միայն խաղացողների և երկրպագուների դժգոհությունը, այլ նաև Մոուրինյոինը, ով 4րդ պաշտոնյաի հետ վիճելու համար զրկվեց պահեստայինների նստարանից խաղին հետևելու իր հնարավորությունից և անցկացրեց խաղի մնացած ժամանակը դաշտում նստած:Սա կարծես թե կրքերի գագաթնակետն էր:
Եթե մինչ այդ Ռեալը ունենում էր պահեր, երբ խաղը վերցնում էին իրենց ձեռքը, այդ պահից հետո Բարսելոնան ուներ բացահայտ և միանշանակ առավելություն գրեթե բոլոր առումներով:Այդ առավելությունը բերեց Իբրահիմ Աֆելայի հիանալի անցման և փոխանցման արդյունքում Բարսելոնայի աստղ Լեո Մեսսի խփած գոլին:Բարսելոնան հաղթում է Ռեալին Սանտիագո Բերնաբեոյում, իսկ Ռեալը շարունակում է Մորինյոի մտածած պաշտպանողական խաղը, որը այդպես էլ արդյունք չտվեց:Ավելին` արդյունք գրանցվեց Բարսելոնայի հաշվին:Այդպիսի լարված խաղից հետո, պետք է որ ֆուտբոլիստները ուժասպառ եղած լինեին:Իսկ 87րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստը կատարեց հիանալի անցում շրջանցելով Ռեալի 10 հոգուց բաղկացած պաշտպանությունը և անկախ Կասիլիասի անցկացրած հիանալի հանդիպման, գրավեց նրա դարպասը 2րդ անգամ և դարձավ դուբլի հեղինակ:
Այսպիսով` Ռեալ Մադրիդ - Բարսելոնա 0:2...
Պատասխան խաղը տեղի կունենա Camp Nou մարզադաշտում մայիսի 3ին...
                                                  Սպասենք վերջին` 4րդ Super Clasico-ին...



четверг, 21 апреля 2011 г.

El Clasico N2...Խաղից հետո...


     Շատ տպավորիչ խաղ, որում 120 րոպե խաղալուց հետո Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները հաղթելով 1:0 հաշվով դարձան Իսպանական գավաթի հաղթողները:
Ռեալը 18 տարի գավաթի խաղարկությունուն չհաղթելուց հետո կոտրեց անեցքը և պարգևեց Կասիլյասին միակ գավաթը, որը բացակայում էր նրա հավաքածուից:
Խաղի լավագույն ֆուտբոլիստնեիրց կհամարեմ Պեպեին, անկախ կոպիտ խաղից և դեղին քարտից, նա բարձր մակարդակի խաղ ցույց տվեց:
Շնորհավորել կարելի է Մոուրինյոին, ով կարողացավ 120 րոպե դիմակայաել Բարսելոնայի նման գրանդին և գավաթը ձեռքին լքել Մեստալիա մարզադաշտը:
Անկախ պարտությունից, Բարսելոնան չի ընկճվի:Ավելին` մեծ ուժերով և վրեժի ցանկությամբ դուրս կգա խաղադաշտ հաջորդ` N3 El CLasico-ի սահմաններում:
Գվարդիոլան կցանկանա ուղել իր սխալը, իսկ Մոուրինյոն կցանկանա ապացուցոլ, որ Ռեալի հաղթանակը պատահակականության արդյունք չէր:
Այսպիսով` ելնելով Ռեալի հաղթանակից, մեզ շատ ավելի հիշարջան խաղ է սպասվելու Չեմպիոննեիր լիգայի սահմաններում:
Իսկ 2րդ` գավաթային Կլասիկոն կարելի է ամփոփել հետևյալ կերպ` Արքայական ակումբը նվաճեց արքայական գավաթը 18 տարի ընդմիջումից հետո:Եվ Սերհիո Ռամոս, մի՞ թե այդքան դժվարությամբ նվաճած և այդքան սպասված գավաթը քեզ պետք չէր:


понедельник, 18 апреля 2011 г.

Armenix....

Որոշ ժամանակ առաջ մի բլոգում կարդացի Արմենիքսի մասին` խոսվում էր մի տարին լրանալուց: Որոշեցի, որ ես` ակտիվ ինտերնետային կյանքով ապրող Շուշանիկս, չիմանամ թե ինչ կայքի մասին է խոսքը, ամոթ է ու գրանցվեցի...
Գրանցվելուց հետո հիվանդացա....
Ըստ Արմեն Մկրտչյանի, հիվանդության անունն է Արմենիքսացավ...Հասկացա, որ ես էլ եմ 1000-ից ավել մարդկանց պես վարակվել, երբ որ սկսեցի այցելել կայքը ամեն անգամ համակարգիչս միացնելուց, երբ որ սկսեցի 
անգամ ֆեյսում գրել +1 -ով....Վերջնական վարակի լրջությանմեջ համոզվեցի, երբ google chrome-իս հետ բացվող էջերին ավելացրի   armenix.com/dashboard -ը: 
  Որպես "թարմ" վարակված, խորհուրդ կտամ բոլոր նրանց,  ովքեր իրենց առօրյայում դեռ չեն "հետևում" մարդկանց, դա անել "Արմենիքսում": Եկեք հետևենք միմյանց, եկեք միավորվենք մեկ ընդհանուր հիվանդության սահմաններում....Իսկ դու հետևու՞մ ես ինձ `  http://armenix.com/Shush


суббота, 16 апреля 2011 г.

El Clasico N1...Խաղից հետո...

Ինչ՞ կատարվեց այս 20 օրերի ընթացքում սպասվող El Clasico-ներից առաջինում` 1:1...
Չեմ ասի հավասար պայքար, չեմ ասի լավ խաղ...
           Սա նման չէր մինչ այս եղած ոչ մի Super Clasico-ի...
Real Madrid...

                     1-ին խաղակես` 
      լավ գրոհներով լի ֆուտբոլ, չնայաց անգամ խայտառակին ձգտող
                                       գնդակին տիրելու Barcelona-ի առավելության...
      շատ լավ խաղ Pepe-ի և  Ronaldo-ի կողմից, 
      անկախ նրանից, որ Pepe-ի այդ դիրքում հիմնական կազմում հանդես գալը անակնկալ էր...
      Di Maria-ի խաղը պարզապես չէր ստացվում, չնայած, որ նա լավ ֆուտբոլ է ցույց տալիս...
                      2րդ խաղակես`
       Real-ը մնաց 10 հոգով, բաց թողեց գոլ` բարդ հոգեբանական պահ...
       գոլ բաց թողնելուց հետո միակ ֆուտբոլիստը, որ դեռ հիշում էր,
       որ վերջնական սուլիչը չի հնչել Ronaldo-ն էր...
       Di Maria-ի խաղը շարունակում էր չստացվել...
       Adebayor-ի խաղադաշտ դուրս գալուց հետո Ռեալիստների հույսերը նորից արթնացան...
                   բայց իզուր`...նա չարդարացրեց սպասումները...
Barcelona...
     Անկախ 8 միավորի տարբերության առաջնությունում, EL Clasico-ն չպետք է կորցներ իր ինտրիգը...բայց կորցրեց...
     Barcelona-ի ֆուտբոլիստները բացահայտ "պահում" էին իրենց ուժերը ավելի էական
     Clasico-ների համար, ինչպիսիք են ՉԼ-ի և Copa del Rey-ի շրջանակներում անցակցվող խաղերը...
    Մեծ անակնկալ էր Puyol-ի խաղադաշտ դուրս գալը, անկախ նրա, որ նա նորից ստացավ վնասվածք..
Ընդհանուր խաղի ամփոփում`
    Ronaldo-ն վերջապես գրավեց Valdes-ի դարպասը
    Messi-ն վերջապես գրավեց Mourinho-ի գլխավորած թիմերից մեկի դարպասը
2-ն էլ 11մետրանոցից...
    Pep-ը չդարձավ միակ մարզիչը, ով 6 անգամ անընդմեջ հաղթել է Clasico-յում...


Այսպիսով El Clasico N1-ից հետո` 
      միակ հույսը հաջորդ ճակատամարտին սպասելն է...
              20.04.2011թ....
                    Հաջորդ Super Clasico-ն...
                                                                                           HALA MADRID!!!
    





пятница, 15 апреля 2011 г.

Ֆուտբոլային երազանք...



Ֆուտբոլ
                          Ավելին քան  2 մլրդ. մարդու համար ապրելակերպ:

16.04.2011թ.… 
Բոլոր մարդկանց համար սովորական շաբաթ օր, իսկ ֆուտբոլասերների համար Իսպանական La Liga-ի հերթական Super Classico-ն, հերթական El Classico-ն…
   Սպասում ենք սրտի թրթիռով,
              սպասում ենք հույսով ու հավատով,
                                  սպասում ենք մեծ ակնկալիքներով…

   Կդիտենք մեծ հաճույքով,
 մեծ տպավորություններով,
                     մեծ հուզմունքով….
                                           անկախ վերջնական արդյունքից:

Իսկ ինչու՞  Իսպանիայի առաջնությունում:
Միթե՞ մի օր հնարավորություն չենք ունենա տեսնել բարձր մակարդակի և որակի ֆուտբոլային հանդիպում մեր իսկ առաջնությունում:
Միթե՞ մենակ ազգային հավաքականում պետք է ցույց տալ որակյալին ձգտող խաղ:
Միթե՞ պետք է վարժվել այն մտքի հետ, որ “մոտակա 20 տարին մեկա նորմալ ֆուտբոլ չենք ունենա” :
Միթե՞ պետք է միայն երազել գտնվել խաղադաշտում և դիտել այնպիսի մակարդակի ֆուտբոլիստների խաղ, ինչպիսիք են համաշխարհային մեծ աստղերը, որոնք հանդես են գալիս Real Madrid և Barcelona  ակումբների նման գրանդակումբներում:
Միթե՞ չենք տեսնի այն օրը, երբ մեր երեխաները այն ոգևորությամբ կդիտեն հանդիպումները մարզադաշտերում Հայաստանի առաջնության սահմաններում, ինչպիսի ոգևորությամբ, որ մենք հիմա դիտում ենք միջազգային կարևորագույն հանդիպումները:
Միթե՞ Հայ լինելը նշանակում է երբեք չտեսնել բարձրակարգ ֆուտբոլ:

Ես չեմ հավատում, որ դա հնարավոր չէ…
Ես հավատում եմ, որ մենք դա կարող ենք փոխել:
Չէ՞ որ այս երկրի ապագա ֆուտբոլիստները, և հայկական ֆուտբոլի ապագաները հենց մեր երեխաներն են:
Չէ՞ որ եթե մեր երեխաներին փոքր տարիքից սովորեցնենք սիրեն ֆուտբոլը, հարգեն ֆուտբոլը, հավատան ֆոտբոլին, ապրեն ֆուտբոլով նրանք էլ ցանկություն կունեն զարգացնել այն:
Չէ՞ որ սիրել ֆուտբոլը նշանակում է ապրել ֆուտբոլով, պայքարել ֆուտբոլի համար, ձգտել ավելիին ֆուտբոլում…
Չէ՞ որ դա մեզ համար է, մեր երեխաների համար է…

Ուրեմն կարող ենք անել դա, կարող ենք ամեն մեկս մեր ներդրումն ունենալ որևէ տարբերակով հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացում…

Ես սիրում եմ ֆուտբոլը և ցանկանում եմ ապրել մի երկրում,
                     որտեղ կա ֆուտբոլ, որի դիտելը հաճույք է,
      որտեղ կա ֆուտբոլ, որը ապրելակերպ է,
      որտեղ կա ֆուտբոլ, որի համար արժե պայքարել,
      որտեղ կա ֆուտբոլ, որը արժե երկրպագել,
      որտեղ կա ֆուտբոլ, որի համար արժե միանալ ֆանատիզմին,
      որտեղ կա ֆուտբոլ, որի համար արժե սիրել ֆուտբոլը….

Եվ ես պատրաստ եմ ունենալ իմ ներդրումը այդ ֆուտբոլի ստեղծման մեջ…

Իսկ դու՞:
Դու սիրում ե՞ս ֆուտբոլը:
      Եթե այո, 
             պատրաստ ե՞ս քո երազած ֆուտբոլը ունենալու համար 
                         անել որևէ քայլ: 
                                                                                              

четверг, 31 марта 2011 г.

Անցում հայկական բլոգերին...

Օրը`չորեքշաբթի 
   Վայրը` համալսարան
       Իրադարձությունը` զրույց համակուրսեցու հետ
           Եզրակացությունը` անհրաժեշտ է անցում հայկական բլոգի...

     Երբ խոսակցության մեջ հնչեց  <<Ինչ՞ ես անում բուլղարական բլոգը>> արտահայտությունը, մի պահ մտածելուց հետո հասկացա, որ այն բոլոր մտքերը, որ արտահայտվում են բուլղարերենով կարելի է շատ ավելի գեղեցիկ բառերով նկարագրել հայերեն:Եվ եզրակացությունը` շնորհավոր նոր հայերեն բլոգս...Շնորհակալություն AT...Ես չեմ մոռանա քո ներդրումը այս գործընթացում...