понедельник, 3 февраля 2014 г.

Կյանքի մաթեմատիկա

Յուրաքանչյուր մարդու կյանքի փորձը իրենցի ներկայացնում է մի հավասարում, որի ընդհանուր տեսք իրենից ներկայացնում է մի ֆունկցիա կախված երեք արգումենտներից` մարդիկ, ովքեր դրական ազդեցություն ունեն, մարդիկ ովքեր բացասական ազդեցություն ունեն և մարդիկ ովքեր ազդեցություն չունեն:
Որպես կանոն այն մարդկանց դերը, ովքեր բացասական ազդեցություն ունեն մեծ է և ընդհանուր կշռի հսկայական մասն է կազմում: Այն մարդիկ, ովքեր քո կյանքում ինչ-որ կերպ բացասական ազդեցություն են ունեցել միշտ հիշվում են, այսինքն` միշտ առկա են ընդհանուր հավասարման մեջ և ենթական չեն կրճատման: Նրանցից յուրաքանչյուրը ստիպել է քեզ ինչ-որ կարևոր բան իմանալ կամ ինչ-որ բաների միջով անցնել, ինչնել բերել է կյանքի փորձի կուտակման: Կյանքի փորձը դա կյանքում դրական և բացասական երևույթների ընդհանուր գումարն է, որոնցից ստացվել են որոշակի եզրակացություններ: Այդ եզրակացություններն էլ հանդիսանում են հենց կյանքի սկզբունքները, տեսակետները, ապրելաձևը կամ էլ դիրքորոշումները: Այսինքն` այդ ամենի ձևավորման համար մեծ ազդեցություն ունեն բացասական կերպարները: 
Ցավոք, դրական կերպարների ազդեցությունը ընդհանուր գումարային գործակցի վրա փոքր է: Այդ ազդեցությունը մեծանում է, երբ այդ դրական կերպարները վերածվում են բացասականի: Հետևաբար` եթե դրական կերպարը ձգտում է բացասականի նրա ազդեցությունը ընդհանուր կյանքի տարբեր չափանիշների վրա ձգտում է անվերջի: Այն մարդը, ում կյանքում այդպիսի մարդկանց քանակը մոտավորապես հավասար է զրոյի, կարող է համարվել երջանիկ կամ երջանիկին մոտիկ:
Եվ վերջապես երրորդ գործոնը` մարդիկ, ովքեր ազդեցություն չունեն: Այսպիսի մարդիկ կարող են իրականում լինել հավասարաման մեջ պարզապես հաստատուններ, որոնք ածանցման ժամանակ անտեսվում են, քանի որ հավասարվում են զրոյի: Սակայն նաև կարող են լինել գործակիցներ, որոնք առաջին հայացքից պետք է անտեսել, բայց հավասարման լուծման ընթացքում պարզվում է, որ շատ կարևոր են: 
Եզրակացություն` կյանքի փորձի և կյանքի չափանիշների սահմանման համար ընդհանուր հավասարումը ստանալուց և լուծելուց առաջ, նախ պետք է հստակ սահմանել ազդող գործոնները: Պետք է հաշվի առնել, որ բացասականները ընթացքում կարող են ձգտել հաստատունների, դրականները` բացասականների, իսկ հաստատունները` դրական կամ բացասականների: Եվ այսիպիսով` կյանքը մաթեմատիկա է, երջանիկ է նա, ով կարողանում է հստակ տալ իր կյանքի հավասարման ընդհանուր տեսքը և դրա կախվածությունը գործակիցներից, ինչպես նաև կարող  է լուծել այդ հավասարումը: