Կյանքում ամեն մեկս ունենք մեր նպատակը, մեր առաքելությունը և այն կատարելու համար մեզ տրվում է որոշակի ժամանակ: Յուրաքանչյուրս ունի իր ապրելու ժամանակը և երբեք չես իմանա, երբ է ավարտվում այն: Սակայն, երբ կյանքից հեռանում է քեզ մոտիկ մի մարդ, մարդ ով ունեցել է կարևոր դեր և տեղ քո կյանքում, շատ բաներ փոխվում են: Փոխվում է կյանքի նկատմամբ քո տեսանկյունը, քո մոտեցումը, փոխվում են մարդկանց նկատմամբ քո վերաբերմունքը և զգացմունքները, փոխվում է կյանքիդ արագությունը: Սկսում ես շտապել, անընդհատ շտապել ձգտելով ավելի ու ավելի մոտենալ կյանքիդ նպատակների իրականացմանը, ձգտելով ավելի ու ավելի շատ նպատակներ իրականցնել, ուղղակի շտապում ես ու ձգտում և արդյունքում` խառնաշփոթ...Բայց արդյո՞ք շտապելը փոխում է ինչ-որ բան: Կարծում եմ ոչ...Դա ուղղակի մարդկային բնազդ է...Շտապել, շտապել, շտապել...
Իսկ մի թե՞ արժե շտապել: Չէ ո՞ր պետք է կանգ առնել կորուստը հաղթահարելու համար: Պետք է կանգ առնել և մի պահ մտածել ի՞նչ կիսատ գործ ուներ տվյալ մարդը, ի՞նչ նպատակներ ուներ, որ չհասցրեց իրագործել և վերջապես կանգ առնել և մտածել այդ կիաստ նպատակներից որը դու կարող ես ավարտել... Կանգ առնել և բոլոր մանրամասներով հիշել լավ պահերը...Կանգ առնել և վերապրել բոլոր պահերը միասին, վերհիշել բոլոր խոսքերը... Կանգ առնել և մի պահ ապրել այդ արդեն անցյալ հանդիսացող ներկայով...Կանգ առնել ու մնալ այդ պահում, որն արդեն ավարտվել է...Կանգ առ ներկա...Կանգ առ, որպեսզի հիշեմ այս պահերի բոլոր մանրամասները, որպեսզի հիշեմ բոլոր խոսքերը, ժպիտները, հայացքները... Կանգ առ ժամանակ, մի գնա...Մի պահ ինձ թող այս ներկայում...Այս արդեն անցյալ դարձած ներկայում...Մի շտապեցրու ինձ, թող որ ոչինչ բաց չթողնեմ...Ուղղակի կանգ առ...Կանգ առ, որ մտածեմ...
Մտածեմ ինչու՞ ժամանակդ չհերիքեց: Քիչ էր, թե՞ դու էիր դանդաղում... Մտածեմ մի թե՞ այսքան էր քո ժամանակը, թե՞ ինչ-որ բան է խախտվել...Արդեն կարևոր չէ...Գնաց ժամանակը, գնաց նորից դեպի ապագա ու չկա արդեն ներկա...Ներկան լոկ ակընթարթ է ապրում և նորից անցյալ է...Անցյալ...Ամենինչ անցյալում է կամ ապագայում, չկա ներկա...Դու էլ ես արդեն անցյալում, բայց ոչ ինձ համար...Դու միշտ կմնաս իմ սրտում, իմ հիշողություններում... Քո խորհուրդներով միշտ կընդառաջվեմ, քո խոսքերով միշտ կշարժվեմ, քո դրված առաջադրանքները կկատարեմ... Դու միշտ կաս իմ սրտում ու միշտ կլինես... Այն տեղը, որ դու էիր զբաղեցնում միշտ դատարկ կմնա, միշտ պատրաստ կմնա քեզ համար...Ուրիշ ոչ մեկ ու ոչ մի բան չի կարողնա լրացնել այդ դատարկությունը, որ քո կորստից առաջացել է... Դա քո տեղն է, միշտ...Միշտ կհիշեմ քեզ ու քո բոլոր խոսքերը, դրանք միշտ կզրնգան իմ մտքում..Եվ քանի դեռ ես կամ ու քեզ հիշում եմ դու անցյալ չես...Չես էլ դառնա...Դու կաս հիմա, դու կլինես վաղը, դու կլինես միշտ...Քանի դեռ ես անցյալ չեմ դարձել...Շնորհակալ եմ...Չեմ մոռանա քեզ...