Գարեգին Նժդեհ...
Մի մարդ, որ իր անունն է թողել մեր պատմության մեջ... Մարդ, ում կյանքի մասին վերջերս նկարահանված ֆիլմը մեծ պահանջարկ ունեցավ...Ի՞սկ ինչու: Արտակարգ դերասանական խաղ թ՞ե PR-ի արդյունք: Կարելի է ասել երկուսը մեկում: Այդ ֆիլմի ցուցադրումից ամիսներ առաջ արվող գովազդները, ցուցադրությունը սկսելուն պես անընդհատ և հակասական կարծիքների արտահայտումը բերեց տոմսերի շատ մեծ պահանջարկի և անգամ դեֆիցիտի... Դա էլ իր հերթին ավելի և ավելի մեծացրեծ ֆիլմի հանդեպ հանրության ուշադրությունը... Ի՞սկ արժեր: Արդյո՞ք կարողացավ արդարացնել մեծ սպասելիքները: Չէ՞ որ երբ սպասելիքները շատ են դրանք արդարացնելը ավելի դժվար է.. Միանշանակ կարող եմ ասել ԱՅՈ: Այս ֆիլմը կարողացավ ոչ միայն արժանի կերպով ապացուցել, որ պահանջարկը իր հանդեպ զուտ գովազդի արդյունք չէ, այլ կարողացավ նաև լուծել մի շարք կարևոր խնդիրներ, որ այսօր դրված են մեր հասարակության առաջ: Կարողացավ նախ և առաջ բարձրացնել մարդկանց մոտ Նժդեհի մասին տեղեկատվության աստիճանը, կարողացավ հետաքրքրություն առաջացնել դեպի նրա կյանքը և հետևաբար նաև դեպի մեր պատմությունը: Կարողացավ արթնացնել ջահելության սրտերում հայրենասիրությունը, հետաքրքվածությունը քո իսկ ազգի պատմությամբ, քո իսկ հերոսների կյանքի նկատմամբ: Կարողացավ թրջել բավականին չոր և սառը երիտասարդ աչքեր... Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ֆիլմը: Ի՞նչ նպատակ, եթե ոչ հենց դա... Չ՞է որ երիտասարդությունը պետք է իմանա, պետք է զգա, պետք է վերապրի....
Իսկ Գարեգին Նժդեհը տալիս է այդ հնարավորությունը: Տալիս է հնարավորություն զգալու Նժդեհի հայրենասիրությունը և ստանալու դրա մի մասը, տալիս է հնարավրություն վերապրելու ազգի պատմությունը և ցավը, տալիս է հնարավորություն իմանալու և հետաքրքրվելու...
Ի՞սկ ինչի հաշվին: Իհարկե որակի... Ֆիլմը դիտելիս հիանում ես պարզապես թե Արտաշես Ալեքսանյանի և թե Շանթ Հովհաննիսյանի արտակարգ խավող, ապրում ես Նժդեհի ցավը քո սրտում, զգում ես նրանում առկա պայքարի ծարավը քո մեջ, զգում ես նրա կարոտը քո հոգում... Եվ դու էլ դառնում ես մի Նժդեհ...Մի այլ Նժդեհ, ով ունի ի՛ր ցավը սրտում, ունի ի՛ր գաղափարների համար պայքարի ծարավ, ունի ի՛ր կարոտը հոգում... Բայց դու Նժդեհ ես... Բոլորս ենք Նժդեհ...Նա բոլորիս մեջ մի անկյունում թաքնված է և սպասում է այն պահին, երբ անհրաժեշտ կլինի որ գա, որ պայքարի, որ ասի` Ես Գարեգին Նժդեհն եմ...