воскресенье, 27 октября 2013 г.

Կանգ առ ներկա, թող որ մի պահ ապրեմ անցյալով...

Կյանքում ամեն մեկս ունենք մեր նպատակը, մեր առաքելությունը և այն կատարելու համար մեզ տրվում է որոշակի ժամանակ: Յուրաքանչյուրս ունի իր ապրելու ժամանակը և երբեք չես իմանա, երբ է ավարտվում այն: Սակայն, երբ կյանքից հեռանում է քեզ մոտիկ մի մարդ, մարդ ով ունեցել է կարևոր դեր և տեղ քո կյանքում, շատ բաներ փոխվում են: Փոխվում է կյանքի նկատմամբ քո տեսանկյունը, քո մոտեցումը, փոխվում են մարդկանց նկատմամբ քո վերաբերմունքը և զգացմունքները, փոխվում է կյանքիդ արագությունը: Սկսում ես շտապել, անընդհատ շտապել ձգտելով ավելի ու ավելի մոտենալ կյանքիդ նպատակների իրականացմանը, ձգտելով ավելի ու ավելի շատ նպատակներ իրականցնել, ուղղակի շտապում ես ու ձգտում և արդյունքում` խառնաշփոթ...Բայց արդյո՞ք շտապելը փոխում է ինչ-որ բան: Կարծում եմ ոչ...Դա ուղղակի մարդկային բնազդ է...Շտապել, շտապել, շտապել...
Իսկ մի թե՞ արժե շտապել:  Չէ ո՞ր պետք է կանգ առնել կորուստը հաղթահարելու համար: Պետք  է կանգ առնել և մի պահ մտածել ի՞նչ կիսատ գործ ուներ տվյալ մարդը, ի՞նչ նպատակներ ուներ, որ չհասցրեց իրագործել և վերջապես կանգ առնել և մտածել այդ կիաստ նպատակներից որը դու կարող ես ավարտել...  Կանգ առնել և բոլոր մանրամասներով հիշել լավ պահերը...Կանգ առնել և վերապրել բոլոր պահերը միասին, վերհիշել բոլոր խոսքերը... Կանգ առնել և մի պահ ապրել այդ արդեն անցյալ հանդիսացող ներկայով...Կանգ առնել ու մնալ այդ պահում, որն արդեն ավարտվել է...Կանգ առ ներկա...Կանգ առ, որպեսզի հիշեմ այս պահերի բոլոր մանրամասները, որպեսզի հիշեմ բոլոր խոսքերը, ժպիտները, հայացքները... Կանգ առ ժամանակ, մի գնա...Մի պահ ինձ թող այս ներկայում...Այս արդեն անցյալ դարձած ներկայում...Մի շտապեցրու ինձ, թող որ ոչինչ բաց չթողնեմ...Ուղղակի կանգ առ...Կանգ առ, որ մտածեմ...
Մտածեմ ինչու՞ ժամանակդ չհերիքեց: Քիչ էր, թե՞ դու էիր դանդաղում... Մտածեմ մի թե՞ այսքան էր քո ժամանակը, թե՞ ինչ-որ բան է խախտվել...Արդեն կարևոր չէ...Գնաց ժամանակը, գնաց նորից դեպի ապագա ու չկա արդեն ներկա...Ներկան լոկ ակընթարթ է ապրում և նորից անցյալ է...Անցյալ...Ամենինչ անցյալում է կամ ապագայում, չկա ներկա...Դու էլ ես արդեն անցյալում, բայց ոչ ինձ համար...Դու միշտ կմնաս իմ սրտում, իմ հիշողություններում... Քո խորհուրդներով միշտ կընդառաջվեմ, քո խոսքերով միշտ կշարժվեմ, քո դրված առաջադրանքները կկատարեմ... Դու միշտ կաս իմ սրտում ու միշտ կլինես... Այն տեղը, որ դու էիր զբաղեցնում միշտ դատարկ կմնա, միշտ պատրաստ կմնա քեզ համար...Ուրիշ ոչ մեկ ու ոչ մի բան չի կարողնա լրացնել այդ դատարկությունը, որ քո կորստից առաջացել է... Դա քո տեղն է, միշտ...Միշտ կհիշեմ քեզ ու քո բոլոր խոսքերը, դրանք միշտ կզրնգան իմ մտքում..Եվ քանի դեռ ես կամ ու քեզ հիշում եմ դու անցյալ չես...Չես էլ դառնա...Դու կաս հիմա, դու կլինես վաղը, դու կլինես միշտ...Քանի դեռ ես անցյալ չեմ դարձել...Շնորհակալ եմ...Չեմ մոռանա քեզ...

суббота, 2 марта 2013 г.

Ես Գարեգին Նժդեհն եմ...

Գարեգին Նժդեհ... 
Մի մարդ, որ իր անունն է թողել մեր պատմության մեջ... Մարդ, ում կյանքի մասին վերջերս նկարահանված ֆիլմը մեծ պահանջարկ ունեցավ...Ի՞սկ ինչու:  Արտակարգ դերասանական խաղ թ՞ե PR-ի արդյունք: Կարելի է ասել երկուսը մեկում: Այդ ֆիլմի ցուցադրումից ամիսներ առաջ արվող գովազդները, ցուցադրությունը սկսելուն պես անընդհատ և հակասական կարծիքների արտահայտումը բերեց տոմսերի շատ մեծ պահանջարկի և անգամ դեֆիցիտի... Դա էլ իր հերթին ավելի և ավելի մեծացրեծ ֆիլմի հանդեպ հանրության ուշադրությունը... Ի՞սկ արժեր: Արդյո՞ք կարողացավ արդարացնել մեծ սպասելիքները: Չէ՞ որ երբ սպասելիքները շատ են դրանք արդարացնելը ավելի դժվար է.. Միանշանակ կարող եմ ասել ԱՅՈ: Այս ֆիլմը կարողացավ ոչ միայն արժանի կերպով ապացուցել, որ պահանջարկը իր հանդեպ զուտ գովազդի արդյունք չէ, այլ կարողացավ նաև լուծել մի շարք կարևոր խնդիրներ, որ այսօր դրված են մեր հասարակության առաջ: Կարողացավ նախ և առաջ բարձրացնել մարդկանց մոտ Նժդեհի մասին տեղեկատվության աստիճանը, կարողացավ հետաքրքրություն առաջացնել դեպի նրա կյանքը և հետևաբար նաև դեպի մեր պատմությունը: Կարողացավ արթնացնել ջահելության սրտերում հայրենասիրությունը, հետաքրքվածությունը քո իսկ ազգի պատմությամբ, քո իսկ հերոսների կյանքի նկատմամբ: Կարողացավ թրջել բավականին չոր և սառը երիտասարդ աչքեր... Ի՞նչ  նպատակ էր հետապնդում այս ֆիլմը: Ի՞նչ նպատակ, եթե ոչ հենց դա... Չ՞է որ երիտասարդությունը պետք է իմանա, պետք է զգա, պետք է վերապրի.... 
Իսկ Գարեգին Նժդեհը տալիս է այդ հնարավորությունը: Տալիս է հնարավորություն զգալու Նժդեհի հայրենասիրությունը և ստանալու դրա մի մասը, տալիս է հնարավրություն վերապրելու ազգի պատմությունը և ցավը, տալիս է հնարավորություն իմանալու և հետաքրքրվելու... 
Ի՞սկ ինչի հաշվին: Իհարկե որակի... Ֆիլմը դիտելիս հիանում ես պարզապես թե Արտաշես Ալեքսանյանի և թե Շանթ Հովհաննիսյանի արտակարգ խավող, ապրում ես Նժդեհի ցավը քո սրտում, զգում ես նրանում առկա պայքարի ծարավը քո մեջ, զգում ես նրա կարոտը քո հոգում... Եվ դու էլ դառնում ես մի Նժդեհ...Մի այլ Նժդեհ, ով ունի ի՛ր ցավը սրտում, ունի ի՛ր գաղափարների համար պայքարի ծարավ, ունի ի՛ր կարոտը հոգում... Բայց դու Նժդեհ ես... Բոլորս ենք Նժդեհ...Նա բոլորիս մեջ մի անկյունում թաքնված է և սպասում է այն պահին, երբ անհրաժեշտ կլինի որ գա, որ պայքարի, որ ասի`                                                    Ես Գարեգին Նժդեհն եմ...  

понедельник, 28 января 2013 г.

Ո՞վ ենք մենք...

Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում մարդ արարծը... Ի՞նչ ենք իրականում մենք... Սովորությունների հավաքածու, թե՞ բնավորության տեր որևէ բան...
Արդյո՞ք մենք իրականում մեզնից ներկայացնում ենք կարծիք, բնավորություն, սովորություններ, ճաշակ, մտածելու ունակություն ունեցող անհատներ, թե՞ ուղղակի այդպես է մեզ թվում: Իրականում կարողանու՞մ ենք մենք թելադրել ինքներս մեզ մեր ճաշակը կամ կարծիքը: Կարող ենք արդյո՞ք ինքներս մեզ տիրապետել և կառավարել... Պահեր են լինում երբ ինքներս մեզ ասում ենք` տես, ես ինձ կառավարում եմ, տիրապետում եմ, անում կամ ասում եմ այն ինչ պետք էր, ինչի համար չեմ փոշմանի...Բայց գալիս են պահեր, որբ ուղղակի զարմանում ենք ինքներս մեր վրա...Ի՞նչ է դա: Կառավարելու ունակության բացակայությու՞ն: Թուլությու՞ն: Անկարողությու՞ն: Հունից դուրս գա՞լ: Ե՞րբ ենք մենք տիրապետում մեզ և երբ է միայն մեզ այդպես թվում: Ի՞նչ չափանիշով է որոշվում կառավարելու ունակությունը: Հարցեր ու կրկին հարցեր, որոնց շուրջ անընդհատ մտածում ես ու մտածում, բանավիճում և արդյունք չկա.. Հարցեր, որոնք անգամ նյարդայնացնում են անընդհատ գլխիդ մեջ հայտնվելով, անընդհատ իրենց մասին մտածել տալով... Հարցեր, որոնց մասին թվում է կմտածենք միշտ... Հնարավոր է արդյո՞ք, որ հենց այդ մտածելն է կյանքը: Հնարավոր է արդյո՞ք, որ կյանքի իմաստն ու նպատակն է տարբեր հարցերի շուրջ պատասխաններ փնտրելը: Իսկ ինչքա՞ն: Իսկ ինչու՞: Ինչու՞ հնարավոր չէ ուղղակի իմանալ թե ով ենք մենք... Մի թե՞ այն, որ մենք ճանաչում ենք ինքներս մեզ, գիտենք մեր սովորությունները, նպատակները, ճաշակը չի հանդիսանում մեզ կառավարել... Մի թե՞ դա չի նշանակում, որ մենք ինքներս գիտենք ով ենք մենք... Իսկ ո՞վ ենք մենք: Ո՞վ եմ ես: Ո՞վ ես դու...Ո՞վ է ընդհանրապես մարդ արարածը` այդքան հզոր, այդքան կարողություններով և գիտելիքներով լի, այդքան բարձր բոլորից... Ո՞վ է մարդը՝ զուտ բանականության և սովորությունների տեր արարած, թե՞ իրական անհատ.. . Չգիտեմ...Չգիտեմ, բայց հույսով եմ մի օր կիմանամ...Կիմանամ և կճանաչեմ մարդուն...Կճանաչեմ ինքս ինձ...