пятница, 18 мая 2012 г.

Մեծ իրադարձություն, թեթևություն, թ՞ե պարզապես մեծ դատարկություն...

Բակալավրիատի ավարտական աշխատանքի պաշտպանություն...
Գրեթե մի ողջ կյանք սպասելուց հետո ահա եկավ և այս օրը...Սակայն այդքան տարբեր...
Մի պահ և կարծես ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ փոխվեց և անսովոր դատարկություն...
Ակամա վերհիշեցի կյանքիս այն պահերը, երբ հուզվել ու լարվել եմ և հետո` միայն դատարկություն...Այդպիսի պահեր էին վերջին զանգը, դպրոցը ավարտելը, ԲՈւՀ ընդունվելը...իսկ հիմա նաև ԲՈւՀ ավարտելը....Ի՞սկ եթե ամբողջ կյանքը հենց դատարկությունների հավաքածու է: Ի՞սկ եթե այդ դատարկությունները լավ բան են նշանակում: Ի՞սկ եթե այդ դատարկությունները նպատակներին հասնելու արդյունքներն են...Արդյո՞ք ցանկցանում ենք հասնել մեր նպատակներին, որպեսզի վերջում զգանք մի մեծ դատարկություն.... Սա երևի նպատակներ չեն, զուտ նպատակներին հասնելու միջոցներ են...Երևի այս ամեն մի դատարկություն դեպի նպատակ տանող սանդղակի մի աստիճան է, որը բարձրանալուց հետո ուղղակի դատարկություն է մնում անցած աստիճանի վրա... Եթե այդպես է ուրեմն առաջ...առաջ դեպի այն նպատակը, որին հասնելուց հետո դատարկության և տխրության ոչ մի նշույլ չի լինի, բայց ինչ կլինի ես էլ չգիտեմ... Մի գուցե ուղղակի դատարկությունից տարբերվող բան... Տեսնենք...