Մենք բոլորս ամեն պահի կայացնում ենք որոշումներ, ամեն պահի ընտրություն ենք կատարում...
Պահեր կան երբ որոշակի գործառույթներ ենք հաշվի առնում, պահեր կան երբ այլ ընտրանքներն ենք ուսումնասիրում և համեմատում, պահեր կան երբ պարզապես կայացնում ենք մի որոշում` առանց բացատրությունների և մտածելու...
Բայց միշտ լինում են պահեր, երբ ափսոսում ենք... ափսոսում ենք կայացրած որոշման համար, սակայն միշտ ուշ է լինում որևէ բան փոխել...
Գիտե՞ք ես այդպես չեմ կարծում... Կարծում եմ, որ մեզ միշտ էլ հնարավորություն է տրվում ինչ-որ չափով փոխել մեր որոշումները, իհարկե փոքր-ինչ այլ պայմաններում... Իսկ նկատում ենք մենք այդ հնարավորությունները թե ոչ կախված է նրանից, թե որքան ենք փոշմանում, որքան ենք ցանկանում փոխել, ուղղել մեր սխալը...
Կարծում եմ, որ շատ դեպքերում անգամ չենք էլ հասկանում, որ դա նույն իրավիճակն է, նույն հնարավորությունն է, նույն այլ ընտրանքները, պարզապես մի գործոն է ավելացել` այն, որը մեր նախկին կայացրած որոշման արդյունքն է... Կարծում եմ, որ շատ բաներ կյանքում հնարավոր է փոխել, վերադարձնել, ուղղել, վերընտրել...միայն անհրաժեշտ է ճիշտ պահին հասկանալ, որ քեզ նորից է հնարավորություն տրվում...
Չէ՞ որ մեր կյանքը մենք ենք որոշում, կառավարում, դասավորում... Չկան կանխորոշված բաներ և ծրագրեր, մենք ենք մեր ճակատագրի տերը... Եվ բացի այդ, մեզ վերեևից անգամ թողնում են մի քանի տարբերակներով ապրել, ուղղակի հաճախ մենք այնքան ենք տառապում և մեզ մեղադրում կատարված սխալի համար, որ բաց ենք թողնում նոր հնարավորության ժամանակը, կամ այն պարզապես չենք նկատում...
Չե՞ք մտածել, որքան հաճախ եք հայտնվում այդպես կոչված "Dejavu" իրավիճակներում:
Չե՞ք մտածել, որքան հաճախ եք մտածում, որ կարծես սա երազում տեսել եք, բայց ուրիշ կերպ եք վարվել:
Չե՞ք մտածել, որ հաճախ պատահում է, որ կատարած սխալ ընտրությունը ուղելու միջոց է լինում...
Իսկ ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից: Ինչու՞ չանել ճիշտ քայլը, եթե վերևում ամենինչ անում են դրա համար...
Ես որոշել եմ փոխել իմ կայացրած սխալ որոշումները, առանց նորից սխալվելուց վախենալու...Ես որոշել եմ օգտվել ցանկացած հնարավորությունից, որը ինձ տրվում է վերևից...Ես որոշել եմ ինքս փոխել իմ ճակատագիրը, չէ որ այն ԻՄ ճակատին է գրված...Իսկ դու՞: Դու նկատում ե՞ս քեզ ընձեռված հնարավորությունները: Հավատում ե՞ս նոր հնարավորություններին:Գալիս ե՞ս ինձ հետ փոխելու մեր սխալները: