пятница, 18 мая 2012 г.

Մեծ իրադարձություն, թեթևություն, թ՞ե պարզապես մեծ դատարկություն...

Բակալավրիատի ավարտական աշխատանքի պաշտպանություն...
Գրեթե մի ողջ կյանք սպասելուց հետո ահա եկավ և այս օրը...Սակայն այդքան տարբեր...
Մի պահ և կարծես ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ փոխվեց և անսովոր դատարկություն...
Ակամա վերհիշեցի կյանքիս այն պահերը, երբ հուզվել ու լարվել եմ և հետո` միայն դատարկություն...Այդպիսի պահեր էին վերջին զանգը, դպրոցը ավարտելը, ԲՈւՀ ընդունվելը...իսկ հիմա նաև ԲՈւՀ ավարտելը....Ի՞սկ եթե ամբողջ կյանքը հենց դատարկությունների հավաքածու է: Ի՞սկ եթե այդ դատարկությունները լավ բան են նշանակում: Ի՞սկ եթե այդ դատարկությունները նպատակներին հասնելու արդյունքներն են...Արդյո՞ք ցանկցանում ենք հասնել մեր նպատակներին, որպեսզի վերջում զգանք մի մեծ դատարկություն.... Սա երևի նպատակներ չեն, զուտ նպատակներին հասնելու միջոցներ են...Երևի այս ամեն մի դատարկություն դեպի նպատակ տանող սանդղակի մի աստիճան է, որը բարձրանալուց հետո ուղղակի դատարկություն է մնում անցած աստիճանի վրա... Եթե այդպես է ուրեմն առաջ...առաջ դեպի այն նպատակը, որին հասնելուց հետո դատարկության և տխրության ոչ մի նշույլ չի լինի, բայց ինչ կլինի ես էլ չգիտեմ... Մի գուցե ուղղակի դատարկությունից տարբերվող բան... Տեսնենք... 

среда, 18 января 2012 г.

Վճիռների կայացման մեթոդիկան` հավատալ նոր հնարավորություններին

Մենք բոլորս ամեն պահի կայացնում ենք որոշումներ, ամեն պահի ընտրություն ենք կատարում...
Պահեր կան երբ որոշակի գործառույթներ ենք հաշվի առնում, պահեր կան երբ այլ ընտրանքներն ենք ուսումնասիրում և համեմատում, պահեր կան երբ պարզապես կայացնում ենք մի որոշում` առանց բացատրությունների և մտածելու... 
Բայց միշտ լինում են պահեր, երբ ափսոսում ենք... ափսոսում ենք կայացրած որոշման համար, սակայն միշտ ուշ է լինում որևէ բան փոխել...
Գիտե՞ք ես այդպես չեմ կարծում... Կարծում եմ, որ մեզ միշտ էլ հնարավորություն է տրվում ինչ-որ չափով փոխել մեր որոշումները, իհարկե փոքր-ինչ այլ պայմաններում... Իսկ նկատում ենք մենք այդ հնարավորությունները թե ոչ կախված է նրանից, թե որքան ենք փոշմանում, որքան ենք ցանկանում փոխել, ուղղել մեր սխալը... 
Կարծում եմ, որ շատ դեպքերում անգամ չենք էլ հասկանում, որ դա նույն իրավիճակն է, նույն հնարավորությունն է, նույն այլ ընտրանքները, պարզապես մի գործոն է ավելացել` այն, որը մեր նախկին կայացրած որոշման արդյունքն է... Կարծում եմ, որ շատ բաներ կյանքում հնարավոր է փոխել, վերադարձնել, ուղղել, վերընտրել...միայն անհրաժեշտ է ճիշտ պահին հասկանալ, որ քեզ նորից է հնարավորություն տրվում... 
Չէ՞ որ մեր կյանքը մենք ենք որոշում, կառավարում, դասավորում...  Չկան կանխորոշված բաներ և ծրագրեր, մենք ենք մեր ճակատագրի տերը... Եվ բացի այդ, մեզ վերեևից անգամ թողնում են մի քանի տարբերակներով ապրել, ուղղակի հաճախ մենք այնքան ենք տառապում և մեզ մեղադրում կատարված սխալի համար, որ բաց ենք թողնում նոր հնարավորության ժամանակը, կամ այն պարզապես չենք նկատում...
Չե՞ք մտածել, որքան հաճախ եք հայտնվում այդպես կոչված "Dejavu" իրավիճակներում: 
Չե՞ք մտածել, որքան հաճախ եք մտածում, որ կարծես սա երազում տեսել եք, բայց ուրիշ կերպ եք վարվել: 
Չե՞ք մտածել, որ հաճախ պատահում է, որ կատարած սխալ ընտրությունը ուղելու միջոց է լինում...
 Իսկ ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից: Ինչու՞ չանել ճիշտ քայլը, եթե վերևում ամենինչ անում են դրա համար...
 Ես որոշել եմ փոխել իմ կայացրած սխալ որոշումները, առանց նորից սխալվելուց վախենալու...Ես որոշել եմ օգտվել ցանկացած հնարավորությունից, որը ինձ տրվում է վերևից...Ես որոշել եմ ինքս փոխել իմ ճակատագիրը, չէ որ այն ԻՄ ճակատին է գրված...Իսկ դու՞: Դու նկատում ե՞ս քեզ ընձեռված հնարավորությունները: Հավատում ե՞ս նոր հնարավորություններին:Գալիս ե՞ս ինձ հետ փոխելու մեր սխալները: