Այսպիսով` վերջ.
6 սեմեստր, 3 տարի, 31 քնություն, 14 ստուգարք, 1 կուրսային աշխատանք և անցում վերջին` 4րդ կուրս:
Խուսափելով հետագա տհաճ խոսակցություններից և սխալ արտահայտություններից, զերծ կմնամ եզրակացություններ անելուց և կարծիքներ արտահայտելուց: Պարզապես ինձ թույլ կտամ մի քանի խորհուրդ`
-Խորհուրդներ ապագա ուսանողներին
1. համալսարանում գնահատվում է ոչ միայն գիտելիքը, այլ նաև ցանկացած այլ բան
2. լավ գնահատական ստանալու համար բավարար չէ միայն սովորել, պետք է ապահովել բարենպաստ այլ պայմաններ
3. հնարավոր են անարդարության դեպքեր, մի մտածեք` ձեր մեջ չի պատճառը, դա է կարգը
-Խորհուրդներ ներկայիս ուսանողներին
1. քննաշրջանի ժամանակ խուսափեք ստրեսից և լարվածությունից
2. ցածր գնահատական ստանալ դա դեռ չի նշանակում քիչ գիտելիք կամ անտիպատիա
3. մի մոռացեք ինչ եք մտածել ուսանողական տարիներին չէ, որ դուք եք ապագա դասախոսները
-Խորհուրդներ նախկին ուսանողներին
1. պետք չէ <<մուռ պահել>> ձեր ուսանողական տարիներից, ներկայիս ուսանողները մեղավոր չեն ձեր հանդեպ անարդարություններում
2. քնություն վերցնելուց պարտադիր է հաշվի առնել ուսանողի գիտելիքները
3. մի ստիպեք, որ ուսանողները լարվեն ձեր դեմ, հնարավոր է նրանք լինեն ձեր ապագա աշխատակիցները