Կրկին անհրաժեշտություն է առաջանում կիսվել կարևոր տպավորություններով... Մոտ 3 տարի հետո կատարվում է իրադարձություն, որը ստիպում է խոսել, կիսվել կարծիքով և ապրումներով... և բնականաբար կրկին մտորումների թեման ֆուտբոլն է... Թեմա, որն անվերջ է, որն ուղղակի ապրելակերպ է...
Կրկին ֆուտբոլ, կրկին տպավորություններ և զգացմունքներ, որոնք ոչ բոլորն են հասկանում և կրկին հակասական կարծիքներ...
Բարսելոնա, Չեմպիոնների լիգա և պարտություն...Պարտություն, որին չէի հավատում անգամ խաղն ավարտվելուց հետո և նորից ապրումներ ու զգացողություններ, որոնք անբացատրելի են սովորական մահկանացուների համար...Եվ այո` կրկին հաստատում, որ այո ես ֆուտբոլասեր եմ, ես մարդ եմ ում կյանքում մեծ տեղ ունի ֆուտբոլը, ում կյանքում շատ պահերի տրամադրության և որոշումների կայացման վրա ազդում է ֆուտբոլը...
Պարտություն, որը պարզապես հիշեցնում է մի շատ կարևոր իրադարձություն, մի շատ կարևոր ձեռք բերում այս կյանքում... իմ կյանքում...Այդ իրադարձությունը Սուպերգավաթի ֆինալն է... 2015 թվական, Թբիլիսի, Բարսելոնա-Սևիլիա...Եվ իմ ներկայությունը այդ մարզադաշտում...Հնարավորություն տեսնելու իսկական ֆուտբոլ, հնարավորություն ներկա լինելու պատմական իրադարձության, մի իրադարձություն որի մասին դեռ երկար է խոսվելու...Իրադարձություն, որին ներկա գտնվելու մասին պատմելու եմ երեխաներիս և թոռնիկներիս...
Ինչու հենց հիմա` մոտ 2 տարի անց եմ հիշել դրա մասին...Կարող եմ ասել` պարտություն...Պարտություն, որին չէի սպասում, որին չէի ցանկանում հավատալ, որի ականատեսը չէի ուզում լինել...Այդ պարտությունը կարծես հիշեցներ ինձ, որ այս կյանքը բաղկացած է վերելքներից և անկումներից, միշտ հաղթանակներ չեն լինում ոչ մեկի համար, ոչ մի ասպարեզում, բայց այս պարտությունը ոչինչ է...
Ես ներկա եմ եղել անհավանական խաղի, մասնակից եմ պատմության կերտմանը, մասնիկ եմ եղել մի հիշողության, որը չի մոռացվելու դեռ երկար...Եվ գիտեք ինչ` թող որ լինեն պարտություններ, այդպես հաղթանակների համն ավելի ուժեղ է և թող լինեն կորուստներ, այդպես ավելի հեշտ ես գնահատում այն ինչ ունես...Իսկ ես հպարտության և շնորհակալության զգացումով կհիշեմ այդ մեծ հաղթանակը, որի մի մասնիկն եմ եղել...Շնորհակալ եմ Տեր Աստված այդպիսի հնարավորության համար, այդպիսի նվաճման համար, որը երբեք չեմ մոռանա, իսկ պարտություններն ուժեղների համար են և անցողիկ են...Visca Barca!!!